Նորություններ և Հայտարարություններ

17-04-2026

Հիմնանորոգվում է Մերձավան-Այգեկ ճանապարհահատվածը

Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ՝ օրական 500-700խմ ծավալով։ Զուգահեռ տեղադրվում են ջրահեռացման վաքերը, մայթերի եզրաքարերը։

15-04-2026

Իրականացվում են ամառային սպասարկման աշխատանքներ

Ուշադրություն է դարձվում‚ որպեսզի մետաղական արգելապատնեշները ժանգոտած կամ վնասված չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի։

13-04-2026

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ կատարել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։

10-04-2026

Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով

Շինարարության որակը տեխնիկական հսկողություն իրականացնող թիմի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մշտական ​​​​հսկողության ներքո է։